Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գնամ

Գնամ
15.11.2025 | 13:47

Գնամ։ Գնամ, մի քիչ մնամ էն հեռուներում,

հեռուներում մնամ ու տիեզերոտվեմ․․․

Էլի հետ կգամ,

հետս մի բուռ օրհնված տիեզերք կբերեմ,

մեռոնջրած հուշեր կբերեմ,

որ անմեղք ապրեմ վաղվա օրերում։

Գնամ։ Գնամ իմ երկիր։ Գնամ ու անցնեմ

ՄԵԾ ուսուցչապետի ոտնահետքերով,

համրանքը կորցրած դարերի բերած

արձագանքը լսեմ ԱՅԲ-ի ու ԲԵՆ-ի

ու փորձեմ ճանաչել նոր իմաստնությունը

այս եղծված դարի․․․

Գնամ։ Դարերի խաչվող սրազարկերը լսեմ,

արձագանքները լսեմ մարտականչերի,

«Ճանաչեմ խրատը» իմ ապուպապի,

սովորեմ խոսքը մեր հանճարների․․․

Ու նորից հետ գամ։

Հետ գամ ու հետս բերեմ

անավարտ մատյանը հերոսամարտի,

խազագրեմ դոփյունները մարտաձիերի,

վերծանեմ խորհուրդը հանճարեղ տողի՝

«Սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց․․․»։

Գամ ու սպասեմ, թե երբ կգծվեն սահմանքը քաջաց,

երբ կհնչեն զանգերը լռած ու խորունկ լալկված։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 5730

Մեկնաբանություններ